Ղազարյանների ընտանիքը մրցանակ է ստացել «Իմ բժշկական ընտանիքը» մրցույթում

13 Հունիսի 2024, 09:15

Մշակույթ

Ուգրայում (ՌԴ) ամփոփվել են «Իմ բժշկական ընտանիքը» մրցույթի արդյունքները: Բժիշկների ընտանիքները տեսանյութեր են նկարահանել իրենց մասին և հրապարակել իրենց հաստատությունների էջերում։

Մրցույթի «Ընտանեկան հոբբի» հատուկ անվանակարգում մրցանակը բաժին է հասել Նիժնևարտովսկի շրջանային կլինիկական մանկական հիվանդանոցի բժիշկներ Էդուարդ և Գուզել Ղազարյաններին։

Էդուարդ Ղազարյանը անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ է, երեխաների այցերի պալիատիվ բժշկական օգնության բաժանմունքի վարիչ , Գուզել Ղազարյանը՝ ուռուցքաբան-արյունաբան, Նիժնևարտովսկի շրջանային կլինիկական մանկական հիվանդանոցի մանկական ուռուցքաբանական բաժանմունքի վարիչ։