«Ղազախական ցորեն. օպերացիա-2» կամ ինչպես ադրբեջանական նավթը կհասնի Հայաստան
09 Դեկտեմբերի 2025, 21:30
Ինչպե՞ս ստացվեց, որ Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթն անվճար կտեղափոխվի Հայաստան: Արդյոք սա հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մաս է կազմում, թե «ղազախական ցորեն օպերացիայի» երկրորդ արարն է:
Էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը կարծում է, որ սա հերթական քաղաքական շոուն է։ «Ինչպես կարող է Հայաստան նավթ ներմուծել, երբ այստեղ չկան նավթավերամշակման գործարաններ։ Հայաստանին նավթ պետք չէ, նավթ ներմուծում ենք ԵԱՏՄ-ից՝ Ռուսաստանից համեմատաբար էժան գներով, մնացած դեպքերում սա մեկանգամյա ակցիաներ են՝ միտված ռեժիմի կեղծ խաղաղության օրակարգը սպասարկելուն»,- ասում է փորձագետը։
Ըստ Մանվելյանի՝ Ադրբեջանը չի կարող ցանկացած պետության նավթ մատակարարել, քանի որ արդեն իսկ ունի կնքած պայմանագրեր այլ պետությունների հետ ու իրենց նկատմամբ պարտավորություններ, որոնք պետք է կատարի:
Փորձագետը նաև նկատում է, որ 10 տարվա ընթացքում ադրբեջանական նավթի մատակարարումները միայն նվազել են:
Մանրամասները՝ տեսանյութում: