Ղազախի և Իջևանի սահմանին այսօր տեղի կունենա ռազմագերիների փոխանակում
13 Դեկտեմբերի 2023, 13:09
Այսօր հայ-ադրբեջանական սահմանային Ղազախ-Իջևան հատվածում տեղի կունենա հինգ օր առաջ հայտարարված ռազմագերիների փոխանակումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Սպասվում է, որ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ գերիների, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինծառայողի։
Հայ գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում և դրան հաջորդած ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում և հենց Ղարաբաղում։