Ղազախստանցի բրոքերները Հայաստանում հեռակա առևտրի հնարավորություն կստանան

07 Օգոստոսի 2025, 19:15

Տնտեսություն և Բիզնես

Ղազախստանցի բրոքերները ԵԱՏՄ երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում և Ղրղզստանում, հեռակա առևտրի հնարավորություն կստանան:

Ֆինանսական շուկայի կարգավորման և զարգացման գործակալությունը (АРРФР) հրապարակել է Ղազախստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը: ԵԱՏՄ երկրների բրոքերները, իրենց հերթին, հեռակա հասանելիություն կստանան ղազախական բորսաներին։