Ղազախստանը պատրաստ է ամսական 15-20 հազար տոննա հացահատիկ մատակարարել ՀՀ-ին

11 Նոյեմբերի 2025, 11:40

Տնտեսություն և Բիզնես

Ղազախստանը պատրաստ է ամսական 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստանին։ Այս մասին հայտնել են ղազախական աղբյուրները։

Նշվում է նաև, որ երկրի ազգային հացահատիկային օպերատորը բանակցություններ է վարում ղազախական ցորենի կայուն մատակարարմամբ հետաքրքրված հայ գործընկերների հետ:

Ըստ աղբյուրի՝ Երևան հացահատիկի մատակարարումները կարող են աճել ապագայում։