Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ․ Տոկաև

10 Մարտի 2024, 12:30

Քաղաքականություն

Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած ջանքերի՝ ուղղված ողջ եվրասիական տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը»,- ասել է Տոկաևը։