Ղեկավարը պետք է ապրի ժողովրդի հոգսերով. հարցում Եղեգնաձորում
09 Հունվարի 2026, 18:36
Եղեգնաձորում անցկացված հարցման ժամանակ բնակիչները պատասխանել են հարցին՝ ինչպիսի՞ ղեկավար է պետք երկրին: «Մեզ կամային և գաղափարապես ուժեղ առաջնորդ է պետք: Ուժը պետք է դրսևորվի ոչ թե բռնության կամ զենքի միջոցով, այլ արտաքին մարտահրավերներին դիմակայելու ունակությամբ»,- ասել է բնակիչներից մեկը:
Հարցման մասնակիցները շեշտել են, որ երկրին անհրաժեշտ է հոգատար առաջնորդ. «Ղեկավարը պետք է ապրի ժողովրդի հոգսերով և լինի անմիջական կապի մեջ քաղաքացու հետ»:
Քաղաքացիները նշում են, որ հոգնել են քաղաքական «թատրոններից»: «Ակնկալում ենք ունենալ այնպիսի առաջնորդ, որ կկարողանա հասարակության մեջ սերմանել սեր և համերաշխություն՝ վերջ դնելով ատելության մթնոլորտին»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում: