«4 տարի գումար ենք խնայել՝ նպատակ ունենալով նկարահանել մեր երազած ֆիլմը». Ղևոնդ Անդրեասյան

14 Մարտի 2024, 17:30

Մշակույթ

«Օնեգին» ֆիլմի պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանը պատմել է, թե ինչպես է ընթացել Անդրեասյան եղբայրների կինոընկերության ամենաթանկ նախագծի առաջխաղացումը, որը լավագույն մեկնարկն է ցույց տվել ստուդիայի թողարկումների շարքում։ Նա նաև խոսել է ֆիլմի առանձնահատկությունների մասին, և ինչու են Սարիկ Անդրեասյանի ֆիլմում գլխավոր դերերի համար ընտրվել «մեծահասակ» դերասանները, գրում է kinometro.ru-ն:

«Ֆիլմը ցույց տվեց մեր բոլոր նախագծերի լավագույն մեկնարկը, ինչը չի կարող չուրախացնել։ Մենք 4 տարի գումար ենք խնայել՝ նպատակ ունենալով պատրաստել այն կինոն, որի մասին երազել և ձգտել ենք, և նկարահանել ենք այն, ուստի պատրաստ ենք եղել ցանկացած արդյունքի։ Դիստրիբյուտորն ուներ որոշակի գնահատականներ, և ստացված վճարներն ավելի բարձր էին այդ կանխատեսումներից», — ասել է նա:

Անդրեասյանի խոսքով՝ այսօր վեպի հերոսների հասակակիցները բոլորովին երիտասարդ մարդիկ են համարվում, իսկ այն ժամանակ 18, 20, առավել ևս՝ 27 տարեկանում նրանք բոլորովին այլ կյանքով են ապրել, անցել են տարբեր դժվարությունների, պատերազմների միջով, իսկ 40 տարեկանում արդեն ծեր են համարվել, ինչպես տեսնում ենք դասական վեպերում:
«Սարիկի կարծիքով՝ նա չէր գտնի դեռահասների, որոնք կարող էին խաղալ այն աչքերով, որոնցով խաղում է Վիկտոր Դոբրոնրավովը։ Իսկ 500 միլիոն բյուջեն, որը հնչեցրել է Սարիկը, իր մեջ ներառում է արտադրության և մարքեթինգի ծախսերը», — նշել է ռեժիսորը։

Նա նաև ասել է, որ այս տարի կսկսեն Էդուարդ Ուսպենսկու հեքիաթների՝ «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» և «Քեռի Ֆյոդորը, շունն ու կատուն» էկրանավորումը:

«Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, մշակվում է համակարգչային գրաֆիկա, կառուցվում են դեկորացիաներ։ Կարող եմ ասել, որ «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» ստեղծագործությունն ավելի մասշտաբային կլինի, քան «Օնեգին»-ը»,- ընդգծել է ռեժիսորը։

Հիմա եթերում