Ղևոնդ և Սարիկ Անդրեասյանների սերիալը մայիսի 1-ին կցուցադրվի «KION» առցանց կինոթատրոնում

11 Ապրիլի 2025, 15:55

Մշակույթ

Պրոդյուսերներ Ղևոնդ և Սարիկ Անդրեասյանների «Զինվորի մայրը» սերիալը մայիսի 1-ին կցուցադրվի «KION» առցանց կինոթատրոնում: Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Սարիկ Անդրեասյանը։

Ֆիլմում նկարահանվել են խորհրդային և ռուս հայտնի դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Աննա Կամենկովան, Միխայիլ Տրոյնիկը, Պավել Կոմարովը և այլք։

Սերիալի ռեժիսորը Դավիթ Դադունաշվիլին է։ Պրոդյուսերական կազմում են նաև Մաքսիմ Ֆիլատովը և Իլյա Բուրեցը։