Խլղաթյան-Կարապետյան զույգն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայի միջազգային մրցաշարում
10 Դեկտեմբերի 2023, 00:20
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ, սակայն դարձել են մրցաշարի արծաթե մեդալակիր: Հայ մարզիկները 16:6 հաշվով զիջել են բուլղարացիներին:
Հայաստանը ներկայացնող Գևորգ Մելքոնյան-Էդիտա Մանուչարյան զույգը դարձել է նույն մրցաշարի բրոնզե մեդալակիր: