Խմբակային հայց` «Անգլո-ասիական» հանքարդյունահանման ընկերության գլխավոր տնօրենի դեմ

17 Հուլիսի 2023, 12:57

Քաղաքականություն

Հուլիսի 11-ին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը Քերքոնեան՝ Դաջանի ընկերության հետ համագործակցությամբ, Վաշինգտոնում խմբային հայց են ներկայացրել Մոհամադ Ռեզա Վազիրիի` «Անգլո-ասիական» հանքարդյունահանման ընկերության գլխավոր տնօրենի դեմ` կապված Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետ:

Թաթոյան հիմնադրամի փոխանցմամբ՝ գանգատն այն մասին է, որ պատասխանող Վազիրին օգնել և նպաստել է Խոշտանգումների զոհերի պաշտպանության ակտի խախտմանը, ինչպես նաև օգնել և նպաստել է Արցախի հայերի կեղծ բանտարկությանը` նպատակ ունենալով մուտք գործել և ապահովել Արցախի թանկարժեք մետաղների հանքարդյունահանումը:

Գործը կոչվում է «Լալաբեկյանն ընդդեմ Վազիրիի» և վերաբերում է մոտ 120,000 մարդկանց, որոնք արդեն 7 ամիս է, ինչ ենթարկվում են շարունակական տառապանքի` Ադրբեջանի կողմից ենթարկվելով ֆիզիկական մեկուսացման և շրջափակման:

Հիմնադրամը բարձր է գնահատում Քերքոնյան Դաջանի ընկերության և դրա փաստաբանների ու խորհրդականների` Գառնիկ Քերքոնեանի, Էլիզաբեթ Ալ-Դաջանիի, Անի Նազարյանի, Լաուրա Սեֆերյանի, Կարօ Ղազարեանի և Արման Թաթոյանի աշխատանքը: