Ղոմում բարձրացվել է կարմիր «վրեժի դրոշը»․ Իրանը սգում է Գերագույն առաջնորդի մահը

01 Մարտի 2026, 13:49

Քաղաքականություն

Իրանի կենտրոնական հատվածում՝ Ղոմ քաղաքում՝ Ջամկարանի մզկիթի վրա բարձրացվել է կարմիր «վրեժի դրոշը»՝ Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։ Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են խորհրդանշական կադրեր։

Այս դրոշը նախկինում ևս բարձրացվել էր՝ 2025 թվականի հունիսին Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցած «12-օրյա պատերազմի» ընթացքում, ինչպես նաև 2020 թվականին՝ Կասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո։

Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Մեշհեդ քաղաքում, Իմամ Ռեզայի մզկիթի վրա ծածանվում է սև «սգո դրոշը»։ Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, «ութերորդ իմամի սրբավայրի գմբեթի վրա բարձրացված դրոշը ստացել է սգի գույնը»՝ Խամենեի հիշատակին։