Խոնարհում այն մարդուն, ով պահպանում է մեր պատմական հիշողությունը. Մոսկվայի քաղաքային դուման՝ Գեորգի Ֆրանգուլյանի մասին

30 Մարտի 2024, 18:50

Հայեր

Հայ քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը Մոսկվայի քաղաքային դումային կից մոնումենտալ արվեստի հանձնաժողովին առաջարկել է տեղադրել Մոսկվայի գեներալ-նահանգապետ մեծ դուքս Սերգեյ Ալեքսանդրովիչին և Մեծ դքսուհի Ելիզավետա Ֆյոդորովնայի քանդակը:

Առաջարկն ընդունվել է, և արդյունքում Մոսկվայի Կլիմենտովսկի նրբանցքի պուրակում կտեղադրվի քանդակային կոմպոզիցիա՝ նվիրված գեներալ-նահանգապետին և իշխանուհուն։

«Մոսկվայի քաղաքային դումային կից մոնումենտալ արվեստի հանձնաժողովին առաջարկ է ստացվել քանդակագործ, ՌԴ ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանից։ Նա պատրաստ է ֆինանսավորել կոմպոզիցիայի տեղադրումը։ Բոլոր անհրաժեշտ համաձայնությունները ստացվել են», — ասվում է Մոսկվայի քաղաքային դումայի կայքում։