Խորեն Բայրամյանը հեռացել է հավաքականի ճամբարից
12 Հունիսի 2023, 09:46
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հեռացել է հավաքականի ճամբարից վնասվածքի պատճառով:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Բայրամյանը վնասվածք ստացել է հավաքի ընթացքում` մարզման ժամանակ: Նա արդեն իսկ հեռացել է ընտրանու ճամբարից և վերադարձել Դոնի Ռոստով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ուելսի և Լատվիայի դեմ հերթական խաղերին:
Հունիսի 11-ին հավաքականին կմիանա Անդրե Չալըշըրը, հունիսի 12-ին՝ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը: Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը թիմին կմիանան Ուելսում հունիսի 14-ին: