«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է «Նիժնի Նովգորոդի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի հանդիպման (1-0) լավագույն ֆուտբոլիստ։
Ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը, Բայրամյանը խաղադաշտ էր դուրս եկել ռոստովցիների մեկնարկային կազմում ու խաղացել առանց փոխարինման։