Խորեն Բայրամյանը Ռուսաստանի Գավաթում գոլի հեղինակ է դարձել
24 Հոկտեմբերի 2025, 10:50
Ռուսաստանի Գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում «Ռոստով»-ն ընդունել է «Պարի Նիժնի Նովգորոդ»-ին ու հաղթել 4:1 հաշվով:
Իր թիմի 3-րդ գոլը 48-րդ րոպեին խփել է Խորեն Բայրամյանը: Գավաթի խաղարկությունում ֆուտբոլիստն արդեն 5 հանդիպում է անցկացրել, իսկ ահա Ռուսաստանի առաջնությունում խաղադաշտում քիչ է հայտնվում: Նա ընդամենը 13 րոպե է մասնակցել «Դինամո»-ի դեմ խաղին:
«Ռոստով»-ը 7 միավորով C խմբում 3-րդն է ու կշարունակի պայքարը մրցաշարում: