Վաղվանից՝ ժամը 10-ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ Բագրատ Սրբազան

09 Մայիսի 2024, 21:10

Քաղաքականություն

ԱԺ խմբակցությունները պատրաստ են իմպիչմենտի գործընթաց սկսել. վաղը ժամը 10-ից սկսում ենք անհնազանդության գործընթացներ։ Այս մասին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ընթացքում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Խորհրդարանական 2 խմբակցությունների հետ խոսեցինք, իրենք պատրաստ են պատգամավորական կազմով խորհրդարան մտնել առաջիկա օրերին իմպինչմենտի գործընթաց սկսելու։ Վաղվանից՝ առավոտյան ժամը 10-ից, բոլոր հնարավոր վայրերում, խաղաղ անհնազանդության գործընթացներ ենք սկսելու։

Դիմում եմ բոլոր ուսանողներին, գործարարներին, ուսումնական հաստատություններին դասադուլ անեն։

Ես այս գիշեր մնալում եմ, որքան պետք լինի կմնամ, իսկ ովքեր ցանկանում են մնալ, թող մնան, ովքեր ցանկանում են գնալ, թող գնան, բայց պայմանով՝ առավոտյան ժամը 10-ին ներկա լինել։ 7-10 օր կոնկրետ գործողություններ կանենք ու արդյունքը կստանանք»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Հիմա եթերում