Խորխե Մակրինը կարևորել է Բուենոս Այրեսում «Թումո» կենտրոնի բացումը

31 Հոկտեմբերի 2024, 18:40

Տնտեսություն և Բիզնես

Բուենոս Այրես քաղաքի կառավարության ղեկավար Խորխե Մակրինը հոկտեմբերի 28-ին այցելել է Լիսաբոնում գտնվող ԹՈՒՄՈ կենտրոն:

Սոցիալական ցանցերի միջոցով Մակրինն արտահայտել է իր ոգևորությունը նախագծի վերաբերյալ. «Մենք կարողացանք տեսնել, թե ինչպես է աշխատում Լիսաբոնի «Թումո» կենտրոնը, նորարարական տարածք, որտեղ երիտասարդները զարգացնում են տեխնիկական հմտությունները ռոբոտաշինության, անիմացիայի, դիզայնի, երաժշտության և շատ այլ ոլորտներում: Եզակի կրթական մոդել, որը խթանում է ստեղծարարությունը»։

Նա նաև շնորհակալություն է հայտնել լրագրող Մարիա Բելեն Լյուդուենային այս նախաձեռնությանն աջակցելու համար՝ ընդգծելով, որ նպատակն է երիտասարդներին տրամադրել «սովորելու, ստեղծագործելու և երազելու ևս մեկ գործիք»:

Խորխե Մակրին կիսվել է տեսանյութով, որտեղ նա անդրադարձել է Բուենոս Այրեսի «Թումո»-ի տեսլականին. «Այն շատ շուտով կլինի Բուենոս Այրես քաղաքում: Այսօր մենք շրջում էինք Լիսաբոնի հայկական ծագումով «Թումո» կենտրոնով, որը տանում ենք Արգենտինա, որպեսզի երեխաները և երիտասարդները, դպրոցից դուրս, կարողանան ձևավորել իրենց կարիերան և իրենց կյանքում ներառել տեխնոլոգիայի և արվեստի աշխարհը»: