ԲԱՑԱՌԻԿ․ Խոշոր հրդեհ` Կոմիտասի «Yerevan City» սուպերմարկետում

06 Նոյեմբերի 2025, 11:34

Տնտեսություն և Բիզնես

Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող շինությունում, որտեղ գործում են հանրային սննդի կետեր և այլ խանութներ։

ՆԳՆ-ից հայտնել են, որ ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։