Խոստանում ենք՝ հետևողական ենք լինելու վաղարշապատցու շահի հետապնդմանը․ Սևակ Խաչատրյան

02 Դեկտեմբերի 2025, 17:50

Քաղաքականություն

Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորած Սևակ Խաչատրյանը գրել է․

«Սիրելի՛ վաղարշապատցիներ,

իմ և «Հաղթանակ» դաշինքի անունից կրկին ցանկանում եմ հայտնել երախտիքի խոսք՝ ձեր կողմից տրված վստահության քվեի համար: Ձեր կողմից տրված այդչափ մեծ քանակի ձայները և՛ պարտավորեցնող, և՛ միաժամանակ ոգեշնչող են: Նախօրեին ընտրական հանձնաժողովը բաշխել է ավագանու մանդատները, ըստ այդմ, որպես Վաղարշապատ խոշորացված համայնքի «Հաղթանակ» ընդդիմադիր խմբակցության անդամներ խոստանում ենք՝ հետևողական ենք լինելու վաղարշապատցու շահի հետապնդմանն ու հոգսի թեթևացմանն ուղղված համայնքային ծրագրերի մշակմանը և կատարմանը:

Մեր՝ ավագանու կազմում լինելու միակ գրավականը ձեր նկատմամբ պատասխանատվությունն է ու ձեր շահերի ներկայացուցիչը լինելն է համայնքային որոշումների կայացման ընթացքում:

Ի գործ…»։