Ղրիմի «Արարատ» պարային համույթն անցկացրել է իր հաշվետու համերգը
Ղրիմի «Արարատ» պարային համույթը մայիսի 21-ին անցկացրել է իր հաշվետու համերգը։ Այս մասին հայտնում է Ղրիմի հայկական համայնքը: Միջոցառմանը ներկա էին անսամբլի բոլոր խմբերի, ինչպես նաև Եվպատորիայի և Սևաստոպոլի մասնաճյուղերի սաները։
«Արարատ» համույթն իր գործունեությունը սկսել է 1995 թվականին: Ներկայում անսամբլում ընդգրկված են մոտ 140 երեխաներ, ներառյալ մասնաճյուղերը Եվպատորիայում և Սևաստոպոլում։
Համույթն աշխատում է ֆոլկլորային ուղղությամբ՝ պահպանելով հայ պարարվեստի ավանդույթները։