Ղրիմի ազգագրական թանգարանում բացվել է «Ղրիմի հայերի ավանդական մոտիվները» խորագրով ցուցահանդեսը

20 Մայիսի 2024, 19:21

Մշակույթ

Ղրիմի ազգագրական թանգարանում բացվել է «Ղրիմի հայերի ավանդական մոտիվները» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Ղրիմի ժողովուրդների տեղահանման զոհերի հիշատակի օրվա 80-ամյակին։

Ցուցահանդեսին ներկայացված են հայերի մշակույթը բնութագրող ավելի քան 100 ցուցանմուշներ՝ Ղրիմի կրոնական շինություններ և խաչքարեր պատկերող լուսանկարներ, պղնձե սպասքների հավաքածու, զարդեր, անվանական կնիքներ, հագուստ և երաժշտական գործիքներ:

Ցուցահանդեսի շնորհանդեսին ներկա էին Ղրիմի մշակույթի և արվեստի գործիչներ, հետազոտողներ, ազգային-մշակութային ընկերությունների ներկայացուցիչներ:

Միջոցառումն անցկացվում է Ղազախստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Ղրիմի ազգագրական թանգարանի հետ համատեղ։
Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 26-ը։