Ղրիմի բռնցքամարտի կրկնակի չեմպիոն Ռազմիկ Խաչատրյանը` «Արտեկի» մրցաշարի հաղթող
10 Հունիսի 2024, 19:46
«Արտեկում» ավարտվել է բռնցքամարտի Ռուսաստանի մարզական ուսանողական միության առաջնությունը՝ նվիրված Ռուսաստանի հերոս Ալիմա Աբդենանովայի հիշատակին։
Բռնցքամարտի Ղրիմի կրկնակի չեմպիոն Ռազմիկ Խաչատրյանն իր համար նշանակալից է համարել եզրափակիչ մենամարտը։
«Մրցակիցս նույնպես արժանի էր առաջին տեղին։ Ես մի փոքր ավելի շատ միավոր վաստակեցի։ Հիմա ցանկանում եմ լավ հանդես գալ Ռուսաստանի առաջնությունում։ Միգուցե այս հաղթանակի համար ես «Արտեկի» ուղեգիր ստանամ»,- նշել է Ղրիմի կրկնակի չեմպիոնը։
Խաչատրյանը մրցաշարում զբաղեցրել է 1-ին տեղը։
Ռուսաստանի 13 մարզերի 100 պատանի մարզիկներ տարբեր քաշային կարգերում պայքարում էին չեմպիոնի կոչման համար։ Եզրափակիչ մենամարտերի 18 հաղթողներ կընդգրկվեն Ռուսաստանի ուսանողական միության թիմում և կմասնակցեն բռնցքամարտի Ռուսաստանի առաջնության մրցումներին։