Ղրիմի Գաբրիել Այվազովսկու անվան հայկական դպրոցում տեղի է ունեցել նոր ուսումնական տարվա բացումը

11 Սեպտեմբերի 2024, 00:15

Կրթություն

Ղրիմի Գաբրիել Այվազովսկու անվան հայկական դպրոցում տեղի է ունեցել նոր ուսումնական տարվա բացումը: Դպրոցը ստեղծվել է Ղրիմի բյուջետային ուսումնական հաստատություններում և կիրակնօրյա դպրոցներում մայրենի լեզուն սովորելու նպատակով: Միջոցառման շրջանակներում դպրոցի սաներին հանձնել են «Իմ ընտանիքը իմ հարստությունն է» համառուսաստանյան մրցույթի հաղթողների դիպլոմները, որոնք նվիրված էին Ռուսաստանում ընտանիքի տարվան, որի կազմակերպիչն էր «Նախնիների լեզուն» մայրենի լեզուների աջակցության հիմնադրամը:

Գաբրիել Այվազովսկին հայ ականավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ավագ եղբայրն է, մեծ ավանդ ունի Ղրիմի պատմության մեջ: Գաբրիել Այվազովսկին կենդանության օրոք զբաղվել է ուսուցչությամբ, նրա շնորհիվ Թեոդոսիայում բացվել է Խալիբովի ուսումնարանը։ Նա թարգմանիչ էր, գրող, մանկավարժ, Փարիզի ակադեմիայի անդամ-աշխատակից, Փարիզի Ասիական ընկերության և Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի այլ գիտական ընկերությունների իսկական անդամ: