Ղրիմի համալսարանում Հայոց ցեղասպանության թեմային նվիրված միջոցառումներ են կազմակերպվել
29 Ապրիլի 2025, 16:25
Ղրիմի դաշնային համալսարանում տեղի է ունեցել «Հիշում ենք. Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովի ընթացքում հնչել են զեկույցներ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների վերաբերյալ, ներառյալ պատմական համատեքստը, ականատեսների վկայությունները, հիշողության պահպանումը, Սփյուռքի դերը և ազդեցությունը մշակույթի վրա:
Միջոցառմանը մասնակցել են քաղաքական և հասարակական գործիչներ, Ղրիմի հայ համայնքի ղեկավարությունն ու ակտիվիստները, հոգևորականության ներկայացուցիչներ, Ղրիմի դաշնային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գիտաժողովի աշխատանքների շրջանակներում ներկայացվել է հայ նկարիչների թեմատիկ ցուցահանդեսը: