Ղրիմի հայ երիտասարդներն այցելել են Լոզովսկի գիշերօթիկ հատուկ դպրոց

17 Մարտի 2025, 15:56

Մշակույթ

Սիմֆերոպոլ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու եպիսկոպոս Խորեն Ստեփանեի անվան հայ կրթական կենտրոնի և Ղրիմի հայ երիտասարդության կոնգրեսի անդամներն այցելել են Լոզովսկի գիշերօթիկ հատուկ դպրոց:

Միջոցառումը սկսվել է հայր Ներսես Խանանյանի ողջույնի խոսքով, ով դպրոցի գրադարանին նվիրել է Հովհաննես Այվազովսկու աշխատանքներով նկարագիր գիրք-ալբոմ։

Ուսանողների և ուսուցիչների համար ներկայացվել են հայկական և ռուսական երգեր, ինչպես նաև հնչել են բանաստեղծություններ։ Միջոցառմանը ելույթ են ունեցել «Երգ երգոց» խմբի անդամներն ու «Ադամանդ» պարային ստուդիայի սաները։
«Ադամանդ»-ի հիմնադիր ու խորեոգրաֆ Կարինա Մարտիրոսյանը երեխաների համար նաև անցկացրել է հայկական պարերի վարպետության դաս։