Ղրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ

03 Մայիսի 2024, 10:30

Մշակույթ

Ապրիլի 29-ին Ղրիմի Հայ երիտասարդական կոնգրեսի ներկայացուցիչներն այցելել են Անապայի Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ նրանց դիմավորել են վանահայր Տեր Երեմիան և «Նոր Հայք» երիտասարդական կազմակերպության անդամները։ Այս մասին հայտնում է կոնգրեսի տելեգրամյան ալիքը։

Նրանք եղել են նաև Նովոռոսիյսկ քաղաքի Սուրբ Գևորգ Լուսավորիչ եկեղեցում, որտեղ զրուցել են որտեղ զրուցել են վանահայր Տեր Կոմիտասի և հանդիպել «Լույս» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին։