Ղրիմի հայկական դպրոցում կնշեն Պարույր Սևակի 100-ամյակը
30 Հունվարի 2024, 00:02
Ղրիմի Գաբրիել Այվազովսկու անվան հայկական դպրոցում սկսել են նախապատրաստվել հայ մեծանուն բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Պարույր Սևակի 100-ամյակին, ում բանաստեղծական ժառանգությանը մշտապես անդրադառնում են «Աղբյուր» և «Լեզուն ժողովրդի հոգին է» մրցույթների մասնակիցները:
Ղրիմի հայկական ընկերությունից հայտնել են․ որ Գաբրիել Այվազովսկու անվան հայկական դպրոցը հրավիրում է Ղրիմի հայ գրողների միության և Ղրիմի հայ երիտասարդության կոնգրեսի անդամներին՝ մասնակցելու հոբելյանական միջոցառման նախապատրաստմանը։