Ղրիմի հայկական եկեղեցում տոնում են Վարդավառը

16 Հուլիսի 2023, 18:55

Մշակույթ

Այսօր Հայ Եկեղեցին նշում է Վարդավառի տոնը՝ Ի պատիվ Տիրոջ Պայծառակերպության:

Ղրիմում այն տոնում են նույնքան ուրախ և մասսայական, որքան այլ վայրերում, որտեղ կան հայկական համայնքներ։

Տոնական պատարագից հետո եկեղեցիների և վանքերի բակերում մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում, բայց դրանից նեղանալը ընդունված չէ։

«Սա դարավոր ավանդույթ է: Վարդավառին ղրիմահայերը միշտ ուխտել են Հին Ղրիմ քաղաքի Սուրբ Խաչ վանք, որտեղ երեք ջրային աղբյուր կա», — «Սպուտնիկ Ղրիմում» ռադիոյի եթերում պատմել է Սուրբ Հակոբ եկեղեցու վանահայր Ներսես Խանանյանը: