Ղրիմի հայկական ընկերության ներկայացուցիչները հարգանքի տուրք կմատուցեն Այվազովսկի եղբայրների հիշատակին

27 Հուլիսի 2024, 11:15

Հայեր

Ղրիմի հայկական ընկերության ներկայացուցիչները հուլիսի 29-ին ծաղիկներ կդնեն Սիմֆերոպոլում Այվազովսկի եղբայրների հուշարձանին: Միջոցառումը նվիրված է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրվան:

1999 թվականին Ղրիմի հայ համայնքի նախաձեռնությամբ Սիմֆերոպոլի կենտրոնական փողոցներից մեկում կանգնեցվել է Այվազովսկի եղբայրների հուշարձանը։

Գեղանկարիչ, բարերար, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս և պատվավոր անդամ Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականի հուլիսի 29-ին Թեոդոսիայում, որտեղ հիմնել է արվեստի դպրոց և պատկերասրահ, որը հետագայում կտակել է քաղաքին: Նրա եղբայրը՝ Գաբրիել Այվազովսկին, հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս էր։