Ղրիմի հայկական ընկերության պարային համույթները մասնակցել են բարեգործական համերգի

27 Սեպտեմբերի 2024, 19:55

Մշակույթ

Ղրիմի հայկական ընկերության «Միասնություն» և «Արարատ» պարային համույթների սաները սեպտեմբերի 20-ին մասնակցել են «Ռուսաստանի հայրենասերներ» խորագրով բարեգործական համերգի։ Միջոցառումը նվիրված էր «Ռուսաստանի միասնության համաշխարհային օրվան»։

Միջոցառումը կազմակերպել է Ղրիմի ռուսական համայնքի անդամ Սվետլանա Զինովևան։