Ղրիմի «Միլեթ» հեռուստաալիքի անդրադարձը՝ հայկական «Արարատ» պարային համույթին

14 Հունիսի 2024, 17:41

Մշակույթ

Ղրիմի «Միլեթ» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել հայկական «Արարատ» պարային համույթի մասին, որը դարձել է 30 տարեկան։

«Գրեթե 30 տարի բեմում: Այս ամբողջ ընթացքում հայկական «Արարատ» պարային համույթն ակտիվ ելույթներ է ունեցել հանրապետական, համառուսական և արտասահմանյան բեմերում։

Թիմի մրցանակների հավաքածուն ներառում է ավելի քան 600 գավաթ և մեդալ։ Յուրաքանչյուր պար ոգեշնչում է և ունի դարավոր պատմություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։