Ղրիմի Պետխորհրդի ղեկավարն այցելել է Սուրբ Խաչ վանք

17 Հուլիսի 2024, 13:58

Մշակույթ

Ղրիմի Պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը Կիրովի մարզ կատարած այցի ընթացքում եղել է նաև հին Ղրիմի միջնադարյան հայկական Սուրբ Խաչ վանքում։

Վանքի վանահայր, Հայ Առաքելական Եկեղեցու Ղրիմի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տարոն վարդապետ Գուլիկյանը շրջայց է կազմակերպել հյուրերի համար և խոսել հնագույն վանքի բարեկարգման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:

Հյուրերը բարձր են գնահատել վանքի բարեկարգված տարածքը և Սուրբ Վանք տաճարի ներքին հարդարանքը, ինչպես նաև եղել են վանքի թանգարանում և ծանոթացել դրա պատմությանը։