Ղրիմի Սուրբ Խաչ վանքում տոնել են Վարդավառը

09 Հուլիսի 2024, 09:54

Մշակույթ

Ղրիմի Սուրբ Խաչ վանքում տեղի է ունեցել Վարդավառի՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Տոնական պատարագը մատուցել է վանքի վանահայր, Ղրիմի Հանրապետության Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տարոն վարդապետ Գուլիկյանը։ Այս մասին հայտնում է «Ղրիմի հայկական հասարակություն» տելեգրամյան ալիքը։

Ներկաներին ողջույնի խոսքով է հանդես եկել ընկերության ղեկավար Գեորգի Հակոբյանը։

«Վարդավառը միավորում է ոչ միայն հայերին, այս տոնն արդեն սիրված է մեր բազմազգ Ղրիմի բոլոր ժողովուրդների կողմից։ Միջոցառումների համատեղ տոնակատարությունը թերակղզում բնակվող ազգությունների միասնության ցուցանիշ է: Շնորհակալություն բոլոր ներկաներին այսօր մեզ հետ լինելու համար: Խաղաղություն, սեր և բարություն բոլորին»,- նշել է նա։