Ղրիմում հայերենով թելադրություն կգրեն

18 Փետրվարի 2025, 18:46

Կրթություն

Ղրիմում Ռուսաստանի ժողովուրդների լեզուներով ավելի քան հազար մարդ էթնոթելադրություն կգրի։ Միջոցառումը տեղի կունենա հանրապետության դպրոցներում, տեխնիկումներում, բուհերում, ինչպես նաև Ժողովուրդների բարեկամության տանը: Այս մասին «Радио Крым»-ի եթերում ասել է հաստատության փոխտնօրեն Ալեքսանդր Բոնդարենկոն:

«Թելադրությանը կմասնակցի մոտ 1200 մարդ։ Հայրենասիրական թեմաներով թելադրությունը կթարգմանվի մի քանի լեզուներով։ Յուրաքանչյուր հարթակ իր համար որոշակի լեզու է ընտրել. թելադրությունը կանցկացվի հայերեն, բելառուսերեն, ռուսերեն, ուկրաիներեն, ղրիմաթաթարերեն և նոր հունարեն լեզուներով»,- պատմել է նա։