Ղրիմում հայկական մշակույթի օրեր են անցկացվել
04 Հոկտեմբերի 2025, 15:14
Ղրիմի տարբեր ազգերի ներկայացուցիչները ծանոթացել են հայ ժողովրդի բազմակողմանի մշակույթին Ղրիմի Հանրապետությունում անցկացված հայկական մշակույթի օրերի շրջանակներում: Այս մասին հայտնում է «Ղրիմի հայկական միություն» տելեգրամյան ալիքը:
Տոնակատարությունը բացվել է Ղրիմի հայ նկարիչների միության անդամների աշխատանքների, ինչպես նաև հայկական ավանդական տարազներով տիկնիկների ու մանեկենների ցուցադրությամբ:
Հյուրերին ներկայացվել է «Մայրիկ» հայ կանանց լիգայի կողմից ազգային խոհանոցի ավանդական ուտեստների ցուցադրություն և համտես։ Կազմակերպվել էր նաև ղրիմահայ հեղինակների գրականության ցուցադրություն։


