Ղրիմում Սուրբ Սարգիս եկեղեցու մուտքի կամարի վրա նոր խաչ է տեղադրվել
27 Մայիսի 2025, 00:20
Օրերս Ղրիմում Սուրբ Սարգիս եկեղեցու մուտքի կամարի վրա՝ կոտրված խաչի տեղում, նոր խաչ է տեղադրվել: «Խաչի եղբայրություն» կազմակերպությունը զբաղվում է Ղրիմի Հանրապետության տարածքում միջնադարյան հայկական եկեղեցիների վերականգնմամբ: Այս մասին կազմակերպությունը հայտնել է սոցցանցի իր էջում։
Միջնադարյան հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1330 թվականին։ Պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն։ Համարվում է Թեոդոսիայի ամենահին հայկական տաճարը։ Եկեղեցու բակում է թաղված աշխարհահռչակ հայազգի գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկին։

