Խրիմյան Հայրիկ. Հայոց պատմության ամենաազդեցիկ անհատականություններից մեկը

05 Ապրիլի 2024, 00:15

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ապրիլի 4-ին լրանում է հայ կրոնական և հասարակական գործիչ, գրող, Պոլսո Հայոց Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի ծննդյան 204-ամյակը:

Մկրտիչ Խրիմյանը, ով առավել հայտնի է Խրիմյան Հայրիկ անունով, ծնվել է 1820թ. ապրիլի 4-ին Վան քաղաքում:

Մկրտիչ Խրիմյանն իր ղեկավարության տարիներին պաշտպանել է հայերի շահերն ու իրավունքները։ Նա աներևակայելի բարի ու արարող էր, այդ իսկ պատճառով հայերի հիշողության մեջ մնաց որպես ամենաիսկական Հայրիկ։

Մկրտիչ արքեպիսկոպոս Խրիմյանն ընտրվել է պատվիրակության ղեկավար, որը պետք է ներկայացներ Հայկական հարցը Բեռլինի կոնգրեսում։ 1892 թ.մայիսի 5-ին Էջմիածնի Սուրբ խորհրդում Մկրտիչ Ա Խրիմյանին ընտրեցին գլխավոր ՀԱԵ, Ամենայն Հայոց Կաթողիկոս: 1893 թ. հունիսի 8-ին Մկրտիչ Ա Խրիմյանի ընտրությունը հաստատեց Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 3-ը: Հենց Էջմիածնում 1893 թվականի սեպտեմբերի 26-ին Մկրտիչ Ա Խրիմյանը ստանձնեց ՀԱԵ առաջնորդի աթոռը։ Դա տեղի է ունեցել Վարագա խաչի տոնին՝ ընտրվելուց 17 ամիս անց։

Նա դեմ էր անգրագիտությանն ու պարապությանը։ Հիմնել է բազմաթիվ դպրոցներ, թանգարաններ, կրթական կենտրոններ։

Այս ամենից զատ, Մկրտիչ Խրիմյանը հեղինակ է աստվածաբանության, փիլիսոփայության, հրապարակախոսական բնույթի բազմաթիվ աշխատությունների, արձակ և չափածո գեղարվեստական ստեղծագործությունների:

Անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին 1985 թ. նկարել է «Խրիմյան Կաթողիկոսը Էջմիածնի շրջակայքում» գեղեցիկ կտավը, որը ներկայացված է Թեոդոսիայի պատկերասրահում:

Մկրտիչ Ա Խրիմյանը վախճանվել է 1907թ. հոկտեմբերի 29-ին Էջմիածնի վանքում: