Ղրղզստանում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը․ Հայաստանը չի մասնակցում
27 Նոյեմբերի 2025, 12:13
Ղրղզստանում անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱՊԿ ՀԱԽ) նիստը։
«Ընտիմակ Օրդո» են ժամանել Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Վլադիմիր Պուտինը և Էմոմալի Ռահմոնը։ Մուտքի մոտ նրանց դիմավորել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը, իսկ շենքի ներսում՝ նախագահ Սադիր Ժապարովը։
Նշենք, որ Հայաստանը նստաշրջանին չի մասնակցում։