Յալթայի հայ համայնքը սկսել է եկեղեցու ինտերիերի թարմացումը
08 Հոկտեմբերի 2025, 18:50
Յալթայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում սկսվել են ներքին վերանորոգման աշխատանքները։ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մանասե քահանա Նադանյանի նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքի աջակցությամբ առաջին փուլում կիրականացվի կոսմետիկ վերանորոգում. պատերը կմաքրվեն և կներկվեն։
Հաջորդ քայլը կլինի եկեղեցու ինտերիերը զարդարող որմնանկարների ռեստավրացիան։ Ավելի վաղ Ղրիմի և Ռուսաստանի այլ շրջանների բարերարների մասնակցությամբ ավարտվել են եկեղեցու տանիքի վերականգնման մասշտաբային աշխատանքները: