Յալթայի Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցում տեղի կունենա նորապսակների օրհնության կարգ
09 Փետրվարի 2025, 16:44
Փետրվարի 13-ին Յալթայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տեղի կունենա նորապսակների օրհնության կարգ, ինչպես նաև ժողովրդական տոնախմբություն եկեղեցու բակում: Այս մասին հայտնում է «Հայկական եկեղեցու Ղրիմի գործակալություն» տելեգրամյան ալիքը։
Ավանդույթի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո քահանաները կաղոթեն և կօրհնեն այն զույգերին, որոնք ամուսնացել են անցած կամ ընթացիկ տարում:
Աղոթքից հետո տեղի կունենա ժողովրդական տոնախմբություն, որը կուղեկցվի պարերով, երգերով և հյուրասիրությունով: