Յալթայում ակցիա է տեղի ունեցել հայերեն և ռուսերեն այբուբեններին նվիրված հուշարձանի մոտ
24 Ապրիլի 2025, 22:20

Յալթայի հայ համայնքը կազմակերպել է ակցիա հայերեն և ռուսերեն այբուբեններին նվիրված հուշարձանի մոտ:
Միջոցառմանը մասնակցել են Յալթայի հայ համայնքի նախագահ, Յալթայի քաղաքային խորհրդի փոխնախագահ Դենիս Դավիդովը, վարչակազմի ղեկավարի տեղակալ Վիտալի Հովհաննիսյանը, քաղաքի պատվավոր քաղաքացի Անատոլի Միրզոյանը, ինչպես նաև համայնքի և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ:

