Յալթայում տեղի է ունեցել խորտակված «Արմենիա» նավի զանգը թանգարանին նվիրելու արարողություն

08 Նոյեմբերի 2023, 18:47

Մշակույթ

Յալթայում ավարտվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորակված «Արմենիա» նավից զանգը քաղաքային թանգարաններից մեկին նվիրելու արարողությունը:

2020 թվականի ապրիլին հաղորդվել էր, որ «Արմենիա» նավը, որը խորտակվել էր 1941 թվականի նոյեմբերին գերմանական ավիահարվածների պատճառով, Ղրիմի ափից 18 մղոն հեռավորության վրա, հայտնաբերվել է Սև ծովի հատակին։ Տարբեր գնահատականներով՝ նավի վրա եղել է 6-ից 10 հազար փախստական ​​ու վիրավոր։

Խորտակված նավի որոնումները տեւել են 20 տարի։ Տարիների ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են ծովի հատակի ավելի քան 300 քառակուսի կիլոմետր տարածք: