Յանա Եգորյանը հանդես կգա սուսերամարտի Ռուսաստանի առաջնությունում
21 Ապրիլի 2025, 17:25

Ուֆայում այսօր՝ ապրիլի 21-ին, մեկնարկում է սուսերամարտի Ռուսաստանի առաջնությունը: Մրցաշարին կմասնակցի նաև հայազգի սուսերամարտիկ, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի թիմային առաջնության վեցակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ Յանա Եգորյանը:
Մրցաշարին կմասնակցի Ռուսաստանի շուրջ 700 մարզիկ։ Նրանք մեդալների համար կպայքարեն ինչպես անհատական, այնպես էլ թիմային մրցաշարերում: