Յանա Եգորյանը` «Մոսկովյան սուսեր» մրցաշարի մրցանակակիր
25 Մարտի 2025, 13:15

Հայազգի սուսերամարտիկ, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի թիմային առաջնության վեցակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ Յանա Եգորյանը նվաճել է սուսերամարտի «Մոսկովյան սուսեր» ավանդական մրցաշարի արծաթե մեդալը:
Մրցաշարն անցկացվել է ի հիշատակ Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Միխայիլ Բուրցևի: Յանա Եգորյանն անցել է եզրափակիչ, սակայն 15:12 հաշվով զիջել է մրցակցին:
«Այսօր իմ կարիերայում առաջին անգամ ես հաղթեցի Մոսկվայի մարզի առաջնությունում։ 15 տարի անց վերադարձել եմ»,- գրել է Եգորյանը տելեգրամյան իր ալիքում։
Մրցույթին մասնակցել են Ռուսաստանի և Բելառուսի ուժեղագույն մարզիկները: Ընդհանուր առմամբ, առաջնությունում հանդիպել է ավելի քան 70 սուսերամարտիկ: