Յանա Եգորյանը՝ Ռուսաստանի 2025 թվականի չեմպիոն
22 Ապրիլի 2025, 11:50

Հայազգի սուսերամարտիկ, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի թիմային առաջնության վեցակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ Յանա Եգորյանը դարձել է Ուֆայում ընթացող սուսերամարտի Ռուսաստանի առաջնության սուսերամարտիկների մրցաշարի հաղթող:
Յանան տելեգրամյան իր ալիքում կիսվել է լուսանկարով և գրել՝ «Ռուսաստանի չեմպիոն 2025»։
Եզրափակիչ գոտեմարտում Եգորյանը 15:14 հաշվով հաղթել է Ալինա Կլյուչնիկովային: