Յանա Եգորյանը դարձել է սուսերամարտի Գրան պրիի 5-րդ փուլի հաղթող

27 Նոյեմբերի 2024, 14:35

Սպորտ

Հայազգի սուսերամարտիկ, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի վեցակի չեմպիոն, ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ Յանա Եգորյանը դարձել է Պենզայի կանանց սուսերամարտի Գրան պրիի 5-րդ փուլի հաղթող:
Եգորյանը եզրափակիչ խաղում հանդիպել է պետերբուրգցի Ալինա Կլյուչնիկովային՝ կրկնելով երկրորդ փուլի եզրափակիչը։

«Հաղթանակով եմ վերադառնում ազգային Գրան Պրի շարքի հինգերորդ փուլից։ Պենզայի հողը դարձել է իմ տունը: Երկրորդ տարին անընդմեջ լավագույն արդյունքն եմ ցույց տալիս մրցումներում։ Միգուցե սա իմ ուժեղանալու վայրն է։ Իհարկե, սա միայն իմ արժանիքը չէ։ Շատ շնորհակալ եմ իմ մարզիչ Դմիտրի Վլադիմիրովիչ Գլոտովին և մրցաշարի կազմակերպիչներին՝ Պենզայի սուսերամարտի ֆեդերացիային, մրցումների բարձր որակի և ջերմ ընդունելության համար։ Հետոն միան ավելի լավը կլինի»,- գրել է Եգորյանը տելեգրամյան իր ալիքում։