Յանա Եգորյանը՝ սուսերամարտի աշխարհի եռակի չեմպիոն
27 Հուլիսի 2025, 20:50
Հայազգի ռուս սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ Յանա Եգորյանը ոսկե մեդալ է նվաճել Թբիլիսիում կայացած սուսերամարտի աշխարհի առաջնությունում։
Եզրափակիչում 31-ամյա Եգորյանը 15:11 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Զուզաննա Ցեսլյարին։ Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Մարզուհին հանդես է եկել չեզոք կարգավիճակով՝ առանց Ռուսաստանի պետական խորհրդանիշների, ինչպես պահանջում է միջազգային ֆեդերացիան։ Նրա համար սա աշխարհի առաջնության երրորդ ոսկին է. նախկինում սուսերամարտիկը հաղթել է 2015 և 2019 թվականներին: