Յանա Եգորյանը Խիմկիում մասնակցել է «Հիշողության այգի» ակցիային
20 Մայիսի 2025, 17:10
Հայազգի սուսերամարտիկ, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի թիմային առաջնության վեցակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ Յանա Եգորյանը մասնակցել է «Հիշողության այգի» ակցիային:

«Այսօր Խիմկիում՝ Մարիա Ռուբցովայի անվան պուրակում, քաղաքի ղեկավար Ելենա Վլադիմիրովնայի հետ միասին անցկացրել ենք «Հիշողության այգի» միջազգային ակցիան։ Բոլոր միկրոշրջաններում տնկվել է ավելի քան 950 ծառ և 3400 թուփ։
Ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի յուրաքանչյուր հերոսի, ամբողջ Ռուսաստանում տնկվել է 27 միլիոն ծառ: Յուրաքանչյուր ծառ ոչ միայն կյանքի և բնության խորհրդանիշ է, այլև կենդանի հուշարձան, որը կպահպանի մեր նախնիների սխրանքը ապագա սերունդների համար», — գրել է Եգորյանը տելեգրամյան իր ալիքում:

