Յարոսլավլի «Հրաշագործ» Վարդան Մուրադյանը կերտել է Ձմեռ պապի քանդակը
25 Դեկտեմբերի 2024, 15:28
Յարոսլավլ քաղաքի բնակիչ Վարդան Մուրադյանը մանկապարտեզի տարածքում ձնե քանդակներ է պատրաստել։
«Եթե մեզ հարցնեն, թե որտեղ են ապրում ամենաստեղծագործ մարդիկ, ապա մենք առանց կասկածի կպատասխանենք՝ Յարոսլավլի մարզում։ Ի դեպ, Ձմեռ պապին կարող ենք չփնտրել, նա այժմ հսկում է թիվ 174 մանկապարտեզի տարածքը։ Ձմեռային հրաշագործի երկմետրանոց ֆիգուրը պատրաստել և զարդարել է Վարդան Մուրադյանը», — գրում է Первый Ярославский տելեգրամյան ալիքը։